ՀՀ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Բարի Գալուստ

ՀՀ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայաստանի Հանրապետության լիցենզիաների միասնական էլեկտրոնային գրանցամատյանը հանդիսանում է լիազոր պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության տեսակների հրապարակման միասնական հարթակ:
Գրանցամատյանի ներդնման նպատակն է վարչարարության, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովումն ու որակի բարձրացումը, ժամանակի և նյութական ռեսուրսների խնայողությունը:
Արդյունքում՝ կարգավորվել է լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, վավերականության ստուգման կարգը, գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը և այլ անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկություններն առցանց տրամադրելու վճարի չափի վերաբերյալ հարցերը: